Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

08:14 / 17.04.2019

Ապրիլի 16-ին, ժամը 23:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Հ.Դ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Հ.Դ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Թ.-ն (ծնված 1959 թ.), հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին