Նորություններ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել. տուժածներ չկան

18:15 / 17.04.2019

Ապրիլի 17-ին, ժամը 16:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Բ.Ա.), Audi (վարորդ՝ Ա.Խ.) և Ford Transit (վարորդ՝ Ա.Մ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին