Նորություններ

Պատահարներ

Ավտոճանապարհի հենապատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը

14:14 / 22.04.2019



Ապրիլի 22-ին, ժամը 12:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 8 շենքին հարակից ավտոճանապարհի հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել են ջրատար և գազատար խողովակները: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է ճանապարհի երկայնքի հենապատը (մոտ 2.5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

← Վերադառնալ ցուցակին