Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հերացու փողոցում. տուժածներ չկան

08:29 / 23.04.2019

Ապրիլի 23-ին, ժամը 02:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 1 հասցեում բախվել են «Kia Forte» մակնիշի (վարորդ՝ Ս.Ե., ծնված 1984 թ.) և «Subaru Legacy B4» մակնիշի (վարորդ՝ Հ.Վ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Ծխացել է «Subaru Legacy B4» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում թափված յուղը: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել «Subaru Legacy B4» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հովացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին