Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

17:46 / 15.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 13:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի բնակարաններից մեկի (8-րդ հարկ) վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Պ.Գ.-ին (ծնված 1924 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 15-ին, ժամը 06:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքի իր բնակարանում, չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, ընկած է եղել Մ.Պ.-ն (ծնված 1942 թ.), ում մոտեցրել են անկողնուն:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին