Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

20:46 / 15.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 17:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազի կաթսայից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները հոսանքազրկել են բնակարանը, փակել գազի կաթսայի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» գազի ներտնային ծառայության աշխատակիցների մոտենալը:

← Վերադառնալ ցուցակին