Նորություններ

Պատահարներ

Փլուզում Սառնակունք գյուղում. տուժածներ չկան

21:07 / 15.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. մայիսի 13-ին, ժամը 01:00-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի երկու չշահագործվող անասնագոմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է Վ.Գ.-ին պատկանող անասնագոմը՝ 160 քմ, վնասվել է երկրորդ անասնագոմի տանիքը՝ 66 քմ, կողային պատի մոտ 5 քմ հատվածը. պատերին առաջացել են ճաքեր:

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին և մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: 

← Վերադառնալ ցուցակին