Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են աղբանոցի հրդեհը

22:09 / 15.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 09:33-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 17:07-ին:

Այրվել է աղբ (մոտ 230 խմ):

Ժամը 17:23-ից 20:00-ն հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար և քաղաքապետարանի մեկ տրակտոր:

← Վերադառնալ ցուցակին