Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կարճաղբյուր գյուղում: տուժածներ չկան

17:54 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 13:08-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է կուտակված անասնակեր: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարճաղբյուր գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։22-ին, մարվել՝ 14։38-ին: Այրվել է մոտ 200 հակ կուտակված անասնակեր:
 

← Վերադառնալ ցուցակին