Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

16:34 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 15:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և Վ.Ա.-ին (ծնված 1930 թ.) դուրս բերել վերելակից:
 

← Վերադառնալ ցուցակին