Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

19:53 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 18:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Մ.Հ.-ի (ծնված 1951 թ.) կախված դին:

← Վերադառնալ ցուցակին