Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

17:32 / 16.05.2019



Մայիսի 16-ին ժամը 11:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թորամանյան փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դարպասի դուռը և անօգնական վիճակում գտնվող Հ.Պ.-ին (ծնված 1943 թ.) մոտեցրել  շտապօգնության ավտոմեքե­նային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

***

Մայիսի 16-ին, ժամը 16:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 4-րդ հարկի բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա.Մ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 16-ին, ժամը 12:11-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 18գ շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն մոտենալ  և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Օ. Ս.-ին (ծնված 1944 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Մայիսի 16-ին, ժամը 11:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ.Թ.-ին (ծնված 1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին