Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա տուժած

08:23 / 16.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 19:27-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատարին:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին