Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին. տուժածներ չկան

08:26 / 16.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 20:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Նորամարգ դաշտամիջյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ.Հ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը: Տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

← Վերադառնալ ցուցակին