Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

08:37 / 16.05.2019

Մայիսի 15-ին, ժամը 22:53-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում, առկա է գազի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատանը հարակից տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել տներից մեկի ցանկապատին, այնուհետև՝ ծառին և կողաշրջվել:

Տուժածները՝ Հ.Հ.-ն (ծնված 1984 թ.) և Ա.Տ.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները տուժածին՝ Մ.Ա.-ին (ծնված 1985 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա.-ն և մյուս տուժածը՝ Վ.Բ.-ն (ծնված 1987 թ.), հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին