Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան

08:46 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 04:03-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ.Մ.) և «Renault» (վարորդ՝ Գ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին