Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին. փրկարարները դեպքի վայրում են (լրացված)

11:01 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 08:07-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1953 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (ՌԴ քաղաքացիներ Տ.Գ.-ն, ծնված 1962 թ. և Տ.Կ.-ն, ծնված 1952 թ.) հոսպիտալացվել են Գառնիի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին