Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

15:22 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 13:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 32 դպրոցի մոտակայքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 1-ին շարքի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:37-ին: Մասամբ այրվել են միջսենյակային դուռը (մոտ 4 քմ), պահարանը (մոտ 1 քմ) և ներքնակը (մոտ 1 քմ):

← Վերադառնալ ցուցակին