Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արթիկ քաղաքում

20:14 / 16.05.2019

Մայիսի 16-ին, ժամը 19:39-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շուկայի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում գտնվող նախկին կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:56-ին:

Այրվել է կրպակի պատի (մոտ 2 քմ) և առաստաղի (մոտ 3 քմ) փայտյա երեսպատումը :

← Վերադառնալ ցուցակին