Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

18:27 / 17.05.2019

Մայիսի 17-ին, ժամը 15:26-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ.Ս.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 00:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ե.Չ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին