Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

17:28 / 17.05.2019

Մայիսի 17-ին, ժամը 10:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին