Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. ավտոմեքենան ընկել է փոսը

12:09 / 17.05.2019



Մայիսի 17-ին, ժամը 10:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան փոսից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

← Վերադառնալ ցուցակին