Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վայք-Սարավան ավտոճանապարհին. մոտոցիկլետը շրջվել է (լրացված)

18:25 / 17.05.2019



Մայիսի 17-ին, ժամը 16:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 152-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի մոտոցիկլի վարորդը (Գերմանիայի Դաշնության քաղաքացի Մ.Ք., ծնված 1944 թ.) կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Մ.Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին