Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

08:57 / 17.05.2019

Մայիսի 17-ին, ժամը 02:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել՝ 02:39-ին:

Ամբողջությամբ այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան:

***

Մայիսի 17-ին, ժամը 00:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 13-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Թ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:24-ին, մարվել` 00:29-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին