Նորություններ

Պատահարներ

Հրդեհ մթերային խանութի տանիքում. տուժածներ չկան

21:42 / 17.05.2019

Մայիսի 17-ին, ժամը 19:08-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է խանութի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):

← Վերադառնալ ցուցակին