Նորություններ

Պատահարներ

Երեխան ընկել է սանհանգույցը (լրացված)

13:20 / 17.05.2019

Մայիսի 17-ին, ժամը 11:52-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: 

 

 

← Վերադառնալ ցուցակին