Նորություններ

Պատահարներ

Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան

18:45 / 11.06.2019

Հունիսի 11-ին, ժամը 15:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Ռ.Չ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռ.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ճանապարհին թափված վառելիքը ծածկել հողով: Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին