Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորակը

09:01 / 13.06.2019

Հունիսի 13-ին, ժամը 01:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի վերջնամասում ավտոմեքենան շրջադարձ կատարելիս թեքվել է դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «Ford Transit» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ.Պ., ծնված 1992 թ.):

← Վերադառնալ ցուցակին