Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կարբի գյուղում. տուժածներ չկան

09:03 / 13.06.2019



Հունիսի 13-ին, ժամը 06:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Շ., ծնված 1994 թ.) Աշտարակ–Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշին, բռնկվել և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 8 մ). տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են շարժիչային հատվածի մալուխները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին