Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ստեփանավան քաղաքում. կա զոհ

10:43 / 13.06.2019

Հունիսի 13-ին, ժամը 07:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Գոմերաձոր» կոչվող ճանապարհից «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Զ., ծնված 1985 թ.) գլորվել է Ձորագետի կիրճը (մոտ 50 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել կիրճից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Ժամը 16:38-ին տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով մոտ 50 մ ձորը գլորված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին