Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մասիս-Էջմիածին խճուղում. տուժածը հոսպիտալացվել է

19:46 / 13.06.2019

Հունիսի 13-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մասիս-Էջմիածին խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ Հ.Հ.-ին (ծնված 1989 թ.): Տուժածը տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև` հոսպիտալացվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին