Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում

17:15 / 13.06.2019



Հունիսի 13-ին, ժամը 16:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 7 տան բակում կայանած չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում  հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:12-ին:

Ավտոմեքենայի նստատեղերն ամբողջությամբ այրվել են:

← Վերադառնալ ցուցակին