Նորություններ

Պատահարներ

Հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

21:00 / 13.06.2019



Հունիսի 13-ին, ժամը 14:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ Ա.Բ., ծնված 1938 թ.):

Հողատարածքում անօգնական վիճակում և ոտքերի շրջանում այրվածքներով հայտնաբերվել է սեփականատեր Ա.Բ.-ն:

Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր (ստացել է 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին:

Այրվել է խոտածածկույթ և կուտակված աղբ (մոտ 2000 քմ տարածքում):

← Վերադառնալ ցուցակին