Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արտաշիսյան փողոցում. կա տուժած

11:45 / 14.06.2019

Հունիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Ս.Վ., ծնված 1994 թ.) և «Volkswagen Passat» մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները: Ս.Վ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները Ս.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին