Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Ելփին գյուղում. տուժածներ չկան
23:02 / 14.06.2019

Հունիսի 14-ին, ժամը 20:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա.Հ.) և «Subaru» (վարորդ՝ Վ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: