Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տանը. տուժածներ չկան (լրացված)

15:48 / 14.06.2019

Հունիսի 14-ին, ժամը 11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին, մարվել՝ 12:24-ին:

Ամբողջությամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 25 քմ և տանիքը` մոտ 50 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին