Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Թումանյան քաղաքում. տուժածներ չկան

22:51 / 15.06.2019



Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում՝ Հայանտառ պետական ոչ առևտրային կազմակերպության Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին:

Այրվել են մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի շենքի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատված: 

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին