Նորություններ

Պատահարներ

Քանաքեռավան գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

11:00 / 12.07.2019

Հուլիսի 11-ին, ժամը 13:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի աղբանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 22:10-ին: Այրվել  է մոտ 50 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին