Նորություններ

Պատահարներ

Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ (լրացված)

11:17 / 12.07.2019



Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ Հին Ջրվեժ ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող Սյուզաննա ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով կաթսայատան կաթսան (մոտ 3 տ) դուրս է շպրտվել շինությունից՝ մոտ 100 մ: 

Փրկարարները կաթսայատանը հայտնաբերել են աշխատակից Վ.Շ.-ի (ծնված 1987 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Շ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին