Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը

10:05 / 12.07.2019

Հուլիսի 11-ին, ժամը 19:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի տներից մեկում գտնվող գազի բալոնից (5 կգ-անոց) առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել գազի բալոնը և հերթապահել մինչ գազի բալոնի պարպվելը:

← Վերադառնալ ցուցակին