Նորություններ

Պատահարներ

Քաղաքացիներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

23:32 / 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառնում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Դեպքի վայրում գործողություններին մասնակցել է միայն հոգեբանը, ում կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դուռը կոտրելու գործընթացը: Փաստաբանի և բարեկամների բանակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել առժամանակ հետաձգել վտարման գործընթացը, այնուհետև հոգեբանը ներսում գտնվող բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին