Նորություններ

Պատահարներ

Նուբարաշենի հրաձգարանում այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ

11:19 / 13.07.2019



Հուլիսի 12-ին, ժամը 15:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի հրաձգարանում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին