Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում

09:57 / 13.07.2019

Հուլիսի 12-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 22:23-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ):

← Վերադառնալ ցուցակին