Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին ընկել է ձորակը

10:36 / 13.07.2019

Հուլիսի 12-ին, ժամը 18:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ.Թ.-ն (ծնված 1977 թ.) ընկել է ձորակը (մոտ 2 մ բարձրություն):

Փրկարարները ձորակից դուրս են բերել քաղաքացուն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին