Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Խաչփառ գյուղում. տուժածներ չկան

10:27 / 13.07.2019



Հուլիսի 12-ին, ժամը 23:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում տեղի է ոնեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խաչփառ գյուղի սկզբնամասում «Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին