Նորություններ

Պատահարներ

Քանաքեռավան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

11:33 / 13.07.2019

Հուլիսի 12-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին