Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

17:00 / 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին