Նորություններ

Պատահարներ

Հրդեհ հացատան տանիքում. տուժածներ չկան

15:40 / 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացու փողոցի 34 նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից հացատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել է հացատան կախովի առաստաղը (մոտ 6 քմ)։

 

← Վերադառնալ ցուցակին