Նորություններ

Պատահարներ

Փրկարարները շներին հեռացրել են ճամբարի տարածքից

19:20 / 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի «Գուգարք» ճամբար են մտել թափառող շներ (2 հատ), ինչը սպառնում է ճամբարում հանգստացող երեխաների անվտանգությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շներին հեռացրել են ճամբարի տարածքից:

← Վերադառնալ ցուցակին