Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Սայաթ-Նովա գյուղում. տուժածներ չկան

22:23 / 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 16:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել` 17:49-ին:

Պարզվել է, որ Նոր թաղամասի սկզբնամասում ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝  մոտ 5 քմ և մոտ 2 հա խոտածածկ տարածք:

← Վերադառնալ ցուցակին